Բաժիններ՝

Ստալինի հետմահու դիմակը 17,3 հազար դոլարով վաճառվել է աճուրդով. Daily Express

Ստալինի հետմահու դիմակը 13,5 հազար ստեռլինգով (17,3 հազար դոլարով) վաճառվել է Մեծ Բրիտանիայի The Canterbury Auction Galleries աճուրդում: Ստալինի դեմքի եւ դաստակների բրոնզե ձուլվածքի լոտը հեռախոսով ձեռք է բերվել օտարերկրացի հավաքորդի համար: Այդ մասին հայտնել է Daily Express թերթը:

31,7 սանտիմետր բարձրությամբ դիադիմակի նոր տիրոջ անունը չի հայտնվում: Առեւտրական տան տեղեկավտության համաձայն՝ այն վերջերս աճուրդի է դրել մի բրիտանացի, որի պնդմամբ ինքը դիադիմակը հայտնաբերել է իր պապի տան ձեղնահարկում, որն առեւտրական նավատորմի նավաստի էեղել:

Ստալինի հետմահու դիմակը հանել Է հայտնի քանդակագործ Մատվեյ Մանիզերը (1891 – 1966), որն այն ժամանակ ԽՍՀՄ Գերարվեստների ակադեմիայի փոխնախագահն էր: Ընդամենն, ինչպես նշում է բրիտանական հրատարակությունը, բրոնզով ձուլվել է 12 այդպիսի պատճեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս