Բաժիններ՝

«Մանկուց ճնշվում եմ ազգանվանս պատճառով». Էնցո Զիդան

Զինեդին Զիդանի որդին՝ «Ռայո Մախանդոնդայի» կիսապաշտպան Էնցո Զիդանը, խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին:

«Մանկուց ճնշվում եմ ազգանվանս պատճառով, միշտ էլ այդպես է լինելու: Ես աշխատում եմ ուշադրություն չդարձնել դրա վրա:

Մարդիկ սովորաբար ինչ-որ բան պահանջում են, համեմատում, քննադատում և ասում են, որ դու այնտեղ ես, որովհետև դու ինչ-որ մեկի որդին ես:

Մյուսները քննադատում են այլ պատճառներով, բայց ես փորձում եմ այդ մասին չմտածել: Ամենակարևորն այն է, որ իմ ընտանիքը հպարտանում է ինձնով:

Կարդացեք նաև

Ես 22 տարեկան եմ, ճանապարհ եմ անցել «Ռեալի» ակադեմիայով և գլխավոր թիմով, և հիմա իմ նպատակն է՝ հետագայում աճել՝ որպես լավ ֆուտբոլիստ:

«Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է: Այս թիմում դժվար է գտնել տեղ, բայց դա ֆուտբոլիստի կյանքն է: Ես ուզում էի գնալ, որպեսզի ավելի շատ խաղային պրակտիկա ստանայի»,- նշել է Էնցո Զիդանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս