Գիտնականները՝ շարժական հեռախոսների վտանգի մասին
Սմարթֆոնի էկրանի երկնագույն լույսը հանգեցնում է տեսողության կորստի, քանի որ օգանիզմում թունավոր քիմիական նյութի առաջացման պատճառ է դառնում: Այս մասին հայտնել է Science Alert հրատարակությունը:
ԱՄՆ-ի Թոլիդոյի համալսարանի գիտնականները կատարել են հետազոտություններ, որոնց ընթացքում ուսումնասիրել են ցանցաթաղանթի բջիջների վրա լույսի ներգործությունը սպեկտրի երկնագույն, կապույտ եւ մանուշակագույն ընդգրկույթում:
Պարզվել է, որ այդ դեպքում տեղի է ունենում ռետինալի՝ A վիտամինի ածանցյալի ոլորած ձեւի գոյացություն, որը բացասաբար է ազդում հյուսվածքների վրա: Մասնագետների խոսքով՝ թունավոր նյութն ինքնուրույն հաղթահարելու օրգանիզմի անընդունակությունը հանգեցնում է այն բանին, որ բջիջների թաղանթում խախտվում են ֆոսֆոլիպիդների գործառույթները, դրա հետեւանքով բարձրանում է կալցիումի մակարդակը, ինչից հեո բջիջները փոխում են ձեւը եւ ոչնչանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: