«0038 հույժ գաղտնի հրամանի գաղտնազերծելու իրավունքը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը». Սասուն Խաչատրյան

«0038 հույժ գաղտնի հրամանի գաղտնազերծելու իրավունքը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությունն է որոշել, թե ինչ չափով կարող է գաղտնազերծել այդ հրամանը։ Ուստի, կհորդորեմ պաշտպանական կողմին, որպեսզի որոշակի այս մեղադրանքները, վարույթն իրականացնող մարմնին, որ իբր մենք չենք ուզում հրապարակել, այլևս չշահարկեն, որովհետև դա մեր ցանկությունը չէ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մեղադրանքներին։

Ըստ նրա՝ փաստաթղթի մաս-մաս հրապարակելու խնդիր չկա, և ինքն իր հարցազրույցներում նշել է այդ հրամանի բոլոր կարևոր կետերը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարել է. «Եթե այս հրամանը մինչև վերջ հրապարկվեր, էլ ավելորդ մեկնաբանությունների կարիք էլ չէր լինի: Վատը նա է, որ այս հրամանը կտոր-կտոր հրապարակվում է, կտոր-կտոր ներկայացվում հանրությանը, և ստացվում են տպավորություններ, ընդամենը տպավորություններ: Իրականում, եթե դուք գիտեք այս հրամանի նախապատմությունը, եղել է այն, որ իրականում բանակի որոշ գործիչներ արդեն ներգրավված են եղել քաղաքականության մեջ, ինչը, ի դեպ, արգելված է եղել այն ժամանակվա օրենքով, արգելված է նաև հիմա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս