Ըստ բժիշկներից ստացված տեղեկության վթարի ենթարկված վարորդի վիճակը գնահատվում է ծանր

Օգոստոսի 8-ին ժամը 17:51-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 12-րդ կմ վրա` տեղի է ունեցել ՃՏՊ:

Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչ Հ.Բ.-ն իր վարած «ՍԻԱՏ ՏՈԼԵԴՈ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ասկերանի ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր: ՃՏՊ հետևանքով` վարորդ Հ.Բ.-ին պատահական անցնող մեքենայով տեղափոխել են Ստեփանակերտ քաղաքի զինվորական հոսպիտալ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է ծանր:

Արցախի ԱԻՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031