Վիտամին, որը շատ կարևոր է առողջության համար
Նորմալ կենսագործունեության համար օրգանիզմին սննդարար նյութեր են հարկավոր: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ օրգանիզմում կարևոր է նաև վիտամին K-ի բավարար մակարդակը:
Ամրացնում է ոսկրային համակարգը: Վիտամին K-ի բավարար մակարդակը կարևոր է ոսկորների և հոդերի առողջության համար: Այն կարևոր դերակատարում ունի ոսկորների վերականգնման համար, ամրացնում է դրանք, առողջացնում: Դրա բավարար մակարդակն օգնում է կանխարգելել այնպիսի հիվանդության զարգացումը, ինչպիսին է օստեոպարոզը: Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգ ներառել K վիտամիններով հարուստ մթերք, եթե առկա է հակում ոսկրային հիվանդությունների:
Օգնում է իջեցնել ճնշումը: Վիտամին K-ն խորհուրդ է տրվում նաև այն մարդկանց, ովքեր ճնշման բարձրացման խնդիր ունեն: Այս վիտամինն օգնում է իջեցնել և կայունացնել զարկերակային ճնշումը, ինչը կարևոր է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը կանխարգելելու համար:
Լավացնում է տեսողությունը: Վիտամին K-ն կարևոր է նաև մարդկանց համար, ովքեր հոգ են տանում աչքերի առողջության մասին: Այն կարող է օգնել կանխարգելել աչքերի հիվանդությունների զարգացումը:
Խթանում է ուղեղի աշխատանքը: Վիտամին K-ն կարևոր է ուղեղի աշխատանքի խթանման համար: Վիտամին K-ով հարուստ մթերքն օգնում է պահպանել հիշողությունը, զարգացնել ուշադրության, կենտրոնանալու կարողությունը, կանխարգելել հենաշարժողական համակարգի խնդիրների զարգացումը:
Կարող է օգնել որովայնի ցավի դեպքում: Եթե որովայնի հատվածում ցավ եք զգում, վիտամին K-ով հարուստ մթերք օգտագործեք:
Սննդակարգ ներառեք հետևյալ մթերքը.
- ավոկադո
- նեխուր
- բրոկոլի
- սալոր
- ծաղկակաղամբ
- սպանախ
- լյարդ
- թուզ
- կիվի
- կաթ
- հազար
- ոսպ
- դեղձ
- կանաչ սոխ
- լոլիկ
- խաղող:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը