Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհները մարդկային նոր կյանքեր են խլում. ABC
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհները հանգեցրել են ստաժոր-էլեկտրիկի մահվան: Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Pacific Gas and Electric էներգետիկական ընկերությունը: Այդ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մելիսա Սուբոտինի խոսքով՝ երիտասարդ ստաժոր Ջայրուս Այեթան այն էլեկտրիկների խմբի կազմում էր, որոնք հրդեհների գոտում վերականգնում էին էլեկտրահաղորդման վնասված գծերը:
Պատահարի մանրամասնություններն առայժմ չեն ճշտվում: ABC-ի տվյալներով՝ Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի ընդհանուր թիվը հասել է յոթի:
Ինչպես օգոստոսի 5-ին տեղակացրել է Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը, նահանգի տարածքում ընդհանուր առմամբ գրանցվել է 17 խոշոր բռնկում, որոնք ընդգրկել են 1,8 հազար քառակուսի կիլոմետր միագումար մակերես:
Կրակի դեմ պայքերելու համար մոբիլիզացվել են ավելի քան 14 հազար հրշեջներ ԱՄՆ-ի 18 նահանգներից, ինչպես նանեւ Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից: Ամենախոշոր բռնկումը կոչվում է«Քառ» Շեստայի օկրուգում. այն ընդգրկել է 625,3 քառակուսի կիլոմետր տարածք: Բռնկման պատճառով տարահանվել է գրեթե 40 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: