Նշաններ, որոնք ոչ մի կին չպիտի անուշադրության մատնի

Հորմոնալ հավասարակշռության խախտումը հիմնականում էնդոկրին հիվանդությունների հետևանք է: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ անհավասարակշռության դեպքում նկատվում են նշաններ, որոնք հնարավորություն են տալիս ճանաչել խնդիրն ու դիմել մասնագետի:

Ակնե: Բշտիկները սովորաբար անհանգստացնում են դեռահասության շրջանում, ինչպես նաև դաշտանային ցիկլից առաջ: Բայց եթե մաշկին մշտապես բշտիկներ են առկա, խնդիրը կարող է կապված լինել հորմոնալ ֆոնի հետ:

Տրամադրության անկումներ: Տրամադրության անկումների, ինչպես նաև հոգեբանական, էմոցիոնալ վիճակի փոփոխությունների պատճառ կարող են լինել նաև վահանաձև գեղձի հորմոնների՝ նորմայից շատ կամ քիչ քանակով արտադրությունը:

Կարդացեք նաև

Որոշակի մթերք օգտագործելու ցանկություն: Եթե մշտապես առկա է ցանկություն սննդակարգ ներառել որոշակի մթերք, հատկապես՝ քաղցր, աղի, տապակած, խնդիրը կարող է հորմոնների անհավասարակշռությունը լինել:

Քաշի ավելացում: Եթե շատ արագ քաշ եք հավաքում, բայց կենսակերպն ու սննդային սովորությունները չեն փոխվել, պատճառը կարող են հորմոնները լինել:

Քնի խնդիրներ: Քնի խանգարումները հաճախ նկատվում են նաև հորմոնալ անհավասարակշռության ֆոնին: Եթե տևական ժամանակ  չեք կարողանում նորմալ քնել, ստուգեք արյան մեջ կորտիզոլի մակարդակը:

Սեռական ցանկության նվազում: Հորմոնալ անհավասարակշռության դեպքում սեռական ցանկության նվազում կարող է նկատվել թե կանանց, թե տղամարդկանց շրջանում:

Քրոնիկական հոգնածություն: Հոգնածությունը բավական տարածված ախտանշան է, որը հանդիպում է մի շարք առողջական խնդիրների դեպքում: Եթե հոգնածությունից բացի՝ նկատում եք նաև մյուս ախտանշանները, խնդիրը կարող է վկայել հորմոնալ անհավասարակշռության մասին:

Կոպերի այտուցվածություն: Այս խնդիրը ևս կարող է կապված լինել հորմոնալ անհավասարակշռության հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս