Թեստ. որ պաղպաղակն է ձեզ ավելի շատ դուր գալիս
#1 Ստեղծագործական մտածողություն ունեք, հումորի զարմանալի զգացում: Ինտուիցիան և երևակայությունը լավ են զարգացած: Հրաշալի տեսողական հիշողություն ունեք, բազմաթիվ տաղանդներ: Կարող եք հաջողության հասնել կարիերայում, որը հնարավորություն է տալիս ազատ մտածել:
#2 Հավատարիմ ընկեր եք: Ցանկացած իրավիճակում նպատակ ունեք կյանքն ավելի լավը դարձնել: Միշտ սիրո կարիք ունեք, «հետապնդում եք» երջանկությանը: Չեք ցանկանում քչով բավարարվել:
#3 Կարեկցող եք: Երբ մարդկանց մեծ մասն անհանգստանում է միայն սեփական խնդիրների պատճառով, ժամանակ եք հատկացնում մարդկանց նկատմամբ հոգ տանելու, նրանց լսելու համար: Մարդիկ կարող են դիմել ձեզ՝ իմաստուն խորհուրդ ստանալու համար, ինչն իսկապես շատ են գնահատում:
#4 Գրավիչ եք, շատերն են ձգտում շփվել ձեզ հետ: Հումորի լավ զգացում ունեք, բաց եք, կարողանում եք մարդկանց ստիպել իրենց լավ զգալ ձեր ներկայությամբ: Բայց եթե փչացնեն ձեր տրամադրությունը, կարող եք կոպիտ ու վրեժխնդիր լինել:
#5 Թեև բավական գրավիչ եք, սիրում եք ժամանակը միայնակ անցկացնել, քանի որ ամաչկոտ եք: Ազնիվ եք, առատաձեռն, կարեկցող, ով գերադասում է սերը, խաղաղությունն ու հանգստությունը: Զգայուն եք մարդկանց զգացմունքների նկատմամբ և կարող եք նյարդայնանալ, երբ նրանք շարունակում են անել այն, ինչ վնասում է ձեզ:
#6 Անկեղծ եք: Մարդիկ հաճախ են ձեզ դիմում խորհուրդ տանալու համար: Դառը ճշմարտությունը գերադասում եք քաղցր ստից: Գիտեք, որ միայն ճշմարտությունը կարող է ձեզ ազատություն պարգևել:
#7 Բարի եք, համբերատար, սիրում եք սովորեցնել մարդկանց: Ուշադիր եղեք և վերջապես կնկատեք մարդուն, ում իսկապես կսիրեք:
#8 Բարի եք, կարեկցող, ուրախանում եք՝ մարդկանց հետ կիսելով այն, ինչ ունեք: Իդեալիստ եք, մարդիկ հաճախ ձեզ համեմատում են բաց գրքի հետ:
Նյութը esotericblog.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը