Sharp-ը Ճապոնիայում դադարեցնում է խոշոր կենցաղային տեխնիկա արտադրել
Ճապոնական Sharp ընկերությունը որոշում է ընդունել մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբերը դադարեցնել սառնարանների արտադրությունը Օսակայի պրեֆեկտուրայի իր գործարանում: Այդ մասին ասված է կորպորացիայի՝ օգոստոսի 3-ին տարածված հայտարարության մեջ:
Սա Ճապոնիայի տարածքում վերջին ձեռնարկությունն է, որտեղ Sharp-ը թողարկում է խոշոր չափի կենցաղային տեխնիկա: Նաեւ ընկերությունը հայտարարել է, որ եւս մեկ գործարն կփակի Տոտիգիի պրեֆեկտուրայում, որտեղ հեղուկաբյուրեղային պանելներ էին արտադրվում հեռուստացույցների համար:
Դրա հետ մեկտեղ Sharp-ը կպահպանի Օսակայում կենցաղային տեխնիկայի մշակման իր կենտրոնը: Բացի այդ, ղեկավարությունը խոստացել է աշխատակիցների կրճատումներ չկատարել, այլ նրանց աշխատանքի փոխադրել այլ վայրեր: Ինչպես նշում է Nikkei թերթը, այժմ Sharp բրենդի ներքո կենցաղային տեխնիկան առավելապես կթողարկվի Չինաստանի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների, մասնավորապես, Թաիլանդի գործարաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: