Բաժիններ՝

Սիրիայում ձեռնամուխ են եղել Հալեպի նահանգի վերականգնման պետծրագրի իրագործմանը

Սիրիայի իշխանությունները ձեռնամուխ են եղել զինյալներից ազատագրված Հալեպի նահանգի բնակավայրերի վերականգնման պետական ծրագրի իրագործմանը: Այդ մասին հայտնել է Հալեպի փոխնահանգապետ Համիդ Կյույնոն:

«Վերականգնման պետական ծրագիրը ներառում էերեք փուլ: Նախ մենք պետք է պատրաստենք ենթակառուցվածքը, քանի որ մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի ու Էլեկտրականության:Երկրորդ փուլը հասցեական օգնությունն է, մենք պարզում ենք յուրաքանչյուր ընտանիքի կարիքները: Երրորդը՝ բնակիչներին իրենց տներ վերադարձնելն է, հարկավոր է նրանց բացատրել, որ այժմ այստեղ անվհտանգ է»,- պարզաբանել է Կյույնոն:

Ներկայում արդեն ավելի քան 1 միլիոն մարդ է վերադարձել նահանգ, այստեղ են եկել նաեւ հարկադիր վերաբնակներ երկրի այլ նահանգներից, ինչպես նաեւ վերադարձել են նրանք, ովքեր ժամանակավոր ապաստան են գտել արտասահմանում՝ Լիբանանում, Հորդանանում եւ Թուրքիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս