Բաժիններ՝

Հնդկաստանի հյուսիսում 100-ից ավելի մարդ է զոհվել տեղատարափներից

Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգում, որին պատուհասել են հզոր մուսոնային անձրեւները, մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է առնվազն 106 մարդ, եւս ավելի քան հարյուր բնակիչներ վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

Նրա տվյալների համաձայն, երկրի հյուսիսի այդ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում տարերային աղետի զոհ էդարձել 14 մարդ, եւս 7-ը տուժել են: Վնասվել է առնվազն 600 բնակելի շենք: Ութար-Փրադեշում հաստատված անբարենպաստ եղանակի պատճառով սատկել է շուրջ 80 անասուն, վնասվել են ցանքատարածություններ:

Նահանգի գլխավոր նախարար Յոգի Ադիտյանաթհը տեղի իշխանություններին հանձնարարել է նահանգի բնակիչներին ծանուցել գոյություն ունեցող սպառնալիքի մասին, ինչպես նաեւ կարգադրել է առավելագույն օպերատիվությամբ ֆինանսական ու բժշկական օգնություն ցուցաբերել տուժած ընտանիքներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս