Բաժիններ՝

NASA-ն հայտնել է Արեգակի հետազոտության համար զոնդի արձակմանը պատրաստ լինելու մասին

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) մասնագետները տանող հրթիռի վրա տեղակայել են ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված է Արեգակի հետազոտության համար: Հուլիսի 31-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում այս մասին հայտնել է NASA-ի այդ ծրագրի համակարգող Նիկոլա Ֆոքսը։

«Փարքերի զոնդը պատրաստ է թռչելու դեպի Արեգակը»,- հայտարարել է Ջոնս Հոփքինսի համալսարանի Կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի մասնագետը: Կայանի արձակման համար մեկնարկային պատուհանը բացվում է օգոստոսի 11-ին: Այն փակվում է օգոստոսի 19-ին: Մեկնարկի օրը վերջին շաբաթներին մի քանի անգամ փոխվել է, այդ թվում՝ զոնդի ծրագրային ապահովման համակարգերի լրացուցիչ թեստավորման համար: Պլանավորվում է, որ նոյեմբերին զոնդն Արեգակին կմոտենա 6,4 միլիոն կիլոմետր հեռավորությամբ:

Դա նշանակում է, որ ապարատը կգտնվի Արեգակի պսակի, այսինքն՝ դրա մթնոլորտի արտաքին շերտերի սահմաններում, որտեղ ջերմաստիճանը կարող է հասնել 500 հազար կելվինի (Ցելսիուսի շուրջ 500 հազար աստիճանի) եւ նույնիսկ մի քանի միլիոն կելվինի: Ամերիկացի գիտնականների մտահղացմամբ՝ մինչեւ 2025 թվականի հունիսն ընկած ժամանակամիջոցում զոնդը 24 պտույտ կկատարի Արեգակի շուրջն ուղեծրում՝ զարգացնելով ժամում մինչեւ 724 հազար կիլոմետր արագություն: Շուրջ 1,5 միլիարդ դոլար արժողությամբ ապարատում կգտնվի գիտական գործիքների չորս լրակազմ:

Այդ ապարատների միջոցով մասնագետները մտադիր են, մասնավորապես, իրականացնել արեգակնային ճառագայթման զանազան չափումներ: Դրա հետ մեկտեղ զոնդը պետք է ուղարկի լուսանկարներ, որոնք կդառնան առաջինը, որոնք կատարված կլինեն արեւապսակի սահմաններում: Զոնդի սարքավորանքը կպաշտպանվի 11,43 սանտիմետր հաստությամբ ածխապլաստիկի թաղանթով, որը թույլ է տալիս դիմանալ Ցելիսուսի մոտավորապես մինչեւ 1,4 հազար ջերմաստիճանի: NASA-ն խոստանում է, որ առաքելությունը հեղաշրջում կկատարի այն գործընթացների վերաբերյալ մարդու պատկերացման մեջ, որոնք տեղի են ունենում Արեգակի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս