Բաժիններ՝

«Գալակտիկայի պահապանների» աստղերը նամակ են գրել ի պաշտպանություն ռեժիսոր Ջեյմս Գանի

Դերասան Քրիս Փրաթը Instagram-ի իր օգտահաշվում բաց նամակ է հրապարակել ի պաշտպանություն «Գալակտիկայի պահապանները» եւ «Գալակտիկայի պահապանները: Մաս 2» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Գանի, որն ստորագրվել է կինոնկարի դերասանական կազմի կողմից։

«Մենք լիովին աջակցում ենք Ջեյմս Գանին: Մենք բոլորս ցնցված էինք անցած շաբաթ նրա հեռացմամբ եւ մեկնաբանությունց առաջ միտումնավոր 10 օր սպասել ենք, որպեսզի մտածենք, աղոթենք, ամեն ինչ լսենք ու քննարկենք»,-ասված է նամակում, որն ստորագրել են Փրաթը, Բրեդլի Քուփերը, Զոյ Սալդանան, Վին Դիզելը, Դեյվ Բատիստան եւ դերասնական կազմի մյուս անդամները:

«Մենք ոգեւորված էինք երկրպագուների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների աջակցությունից, որոնք ցանկանում են, որ Ջեյմսը վերադառնա որպես ֆիլմի երրորդ մասի ռեժիսոր»,-նշվում է տեքստում:

Walt Disney Company-ն Գանի հետ համագործակցությունը դադարեցրել է հուլիսի 20-ին՝ նրան հեռացնելով «Գալակտիկայի պահապանների» երրորդ մասի վրա աշխատանքից: Պատճառը դարձել են Twitter-ում Գանի արած անտակտ մեկնաբանությունները մանկապղծության, Հոլոքոստի, սեռական բռնության եւ ՄԻԱՎ-ի թեմաներով, որոնք նա զետեղել էր 2008-2011 թվականներին: Գանը ներողություն է խնդրել եւ ջնջել իր հին հրապարակումներից շատերը: Հուլիսի 30-ի դրությամբ ավելի քան 300 հազար մարդ change.org պորտալում հանրագիր է ստորագրել է «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի ռեժիսորին աշխատանքի վերադարձնելու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս