3 խմ փայտանյութով բեռնված «Ֆորդի» վարորդը համապատասխան փաստաթուղթ չէր ներկայացրել
Հուլիսի 30-ին, ժամը 2։50-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Մարց-Թումանյան ավտոճանապարհի ճանապարհի 7-րդ կիլոմետրից, բաժին բերման են ենթարկել 1974 թ. ծնված Աշոտ Ն․-ին՝ իր վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայով։
«Ֆորդը» բեռնված էր շուրջ 3 խմ փայտանյութով, ինչի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չէր ներկայացրել:
Աշոտ Ն․-ն հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն։ Բենզասղոցով կտրել էր Մարց-Լորուտ ճանապարհի հարակից անտառում՝ ընկած ծառից, և տեղափոխում էր Վանաձոր քաղաք՝ իր անձնական օգտագործման համար:
Ավտոմեքենան՝ փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: