Բաժիններ՝

BP ընկերության զուտ շահույթն աճել է 19 անգամ

Նավթի-գազի BP բրիտանական ընկերության զուտ շահույթը 2018 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 2,79 մլրդ դոլար, ինչը 19 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ: Դա հետեւում է BP-ի հաշվետվությունից:

Առաջին կիսամյակում այդ ցուցանիշն ավելացել է 3,3 անգամ եւ հասել 5,27 մլրդ դոլարի:

Ընկերության հասույթը երկրորդ եռամսյակում աճել է 33 տոկոսով՝ մինչեւ 75,4 մլրդ դոլար, կիսամյակի ընթացքում՝ 28 տոկոսով՝ մինչեւ 143,6 մլրդ դոլար:

Ինչպես նշել է BP-ի ղեկավար Բոբ Դադլին, ուժեղ ֆինանսական ցուցանիշներն ընկերությանը թույլ կտան վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ շահութաբաժիններն ավելացնել 2,5 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի հաշվով մինչեւ 10,25 ցենտ:

Երկրորդ եռամսյակում BP-ի արդյունահանումն ավելացել է 1,4 տոկոսով՝ կազմելով օրական 3,6 մլն բարել նավթային համարժեք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս