Երևանիի ավագանու ընտրությունների օրը հայտնի է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները հնարավոր է անցկացվեն սեպտեմբեր ամսին: Նույնիսկ մատնանշվում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին:

Կառավարությունը հենց այդ կիրակիներից որեւէ մեկն է դիտարկում, որպեսզի արդեն սեպտեմբերի 29-ին` Երեւանի 2800 ամյակի օրը, մայրաքաղաքը ղեկավար ունենա:

Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» թերթը կապ է հաստատել ՔՊ անդամ Զառա Բաթոյանի հետ, ում անունը ՔՊ քաղաքապետի թեկնածուների մեջ էր:

«Ես նման տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ` Երեւանի տոնին կլինի քաղաքապետ»,- ասել է նա:

Ստացվում է` կուսակցությունները բավական կարճ ժամանակ ունեն ընտրություններին պատրաստվելու եւ պատշաճ ձեւով ներկայանալու համար:

Հիշեցնենք` հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հայտարարեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, որից հետո ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները նոր քաղաքապետ չընտրեցին, անգամ ավագանու նիստը բոյկոտեցին` այդպես իրավական հիմքեր ստեղծելով արտահերթ ընտրությունների անցկացման համար:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս