Էրդողանը ԱՄՆ-ին սպառնում է արբիտրաժային դատարանով

Յոհանեսբուրգում կայացած «BRICS»-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է լրագրողների հետ։ Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահն անդրադարձել է ամերիկյան F-35 նոր սերնդի ռազմական ինքնաթիռների մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակին։

Վերջին օրերին ԱՄՆ-ի կոնգրեսի որոշմամբ, ժամանակավորապես սառեցվել էր այդ ինքնաթիռների մատակարարման գործընթացը Թուրքիային։ Նման քայլի պատճառներից մեկը այն է, որ Թուրքիան դեռևս ազատ չի արձակում իր տարածքում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ Մյուս պատճառն այն է, որ Թուրքիան Ռուսաստանից  պատրաստվում է ձեռք բերել «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր։

Էրդողանը մասնավորապես ասել է. «Այժմ մեզ ինչ-որ տեղից նորից  սկսել են սպառնալ։ Ասում են, թե F35-երը կարող են չտրամադրել մեզ։

Մենք նրանց ասացինք, որ գոյություն ունի միջազգային արբիտրաժային դատարան: Եթե չտան, մենք կդիմենք միջազգային դատարան: Եթե բանը հասնի դրան, այդ դեպքում էլ մենք այլընտրանք ունենք:

Գալով S-400-ների թեմային՝ պետք է (ԱՄՆ-ին-խմբ.) ասեմ հետևյալը՝ «Դուք միշտ շեշտում եք S-400-ների թեման: Պետք է հիշեցնեմ, որ մենք ձեզանից բազմիցս զենք ենք ուզել, բայց դուք չեք տվել»:

Չնայած դրան՝ մենք միշտ բարի կամք ենք դրսևորել, այդ թվում՝ Ինջիրլիքի հարցում: Սակայն նրանք մեր դրսևորած բարի կամքին համարժեք պատասխան չեն տվել:

Չպետք է մոռանալ, որ արդեն ապրում ենք մի աշխարհում, որտեղ միշտ կա այլընտրանք»:

Hurriyet

Տեսանյութեր

Լրահոս