««Լիվերպուլից» տիտղոսներ են սպասում, բայց ես ոչ մի երաշխիք չեմ կարող տալ». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ կիսվել է սպասումներով:
«Պարտավո՞ր է արդյոք «Լիվերպուլը» տիտղոս նվաճել այս մրցաշրջանում: Այո, կասեն մարդիկ: Դա կդառնա հաջորդ քայլը, մենք պետք է պատրաստ լինենք:
Ես չեմ կարող տալ ոչ մի երաշխիք, բայց ես հասկանում եմ մարդկանց, որոնք այդպես են մտածում: Ես գիտեմ, թե ինչ սպասումներ կան, դա նորմալ է:
Մենք ինքներս ենք մեզանից ավելին սպասում: Մենք նորից կաշխատենք հաղթել առաջնությունը և հնարավոր յուրաքանչյուր գավաթ, բայց դա չի նշանակում, որ մեզ մոտ դա անպայման կստացվի: Բայց մենք ծայրաստիճան հավակնոտ ենք, դա 100 տոկոսով ճիշտ է»,- Կլոպին է մեջբերում The Telegraph-ը:
Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» գրավեց 3-րդ տեղն ԱՊԼ-ում և հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 1:3 հաշվով պարտվեց «Ռեալին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը