Ծնողների ուշադրությունից դուրս մնալով` մանկահասակ երեխան դեղամիջոց է խմել և թունավորվել
Հուլիսի 23-ին ժամը 22:10-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 20:00-ին դեղորայքային թունավորումով իրենց մոտ է ընդունվել մանկահասակ 17.02.2017թ. ծնված Մ. Գ-ն:
Պարզել է, որ Մ. Գ-ն նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում, տան ծնողների ուշադրությունից դուրս մնալով խմել է «Ֆենիստիլ Նյու» դեղամիջոց և թունավորվել:
Արցախի ոստիկանություն