Հայ վարորդը գումար չի վճարի Տիմատիին
Մոսկվայի դատարանն արդարացրել է հայազգի վարորդ Հրանտ Ալթունյանին, որի տաքսին 2018թ. մարտին բախվել էր ռուս ռեփեր Տիմատիի Mercedes Gelandewagen մակնիշի մեքենային: Հիշեցնենք, որ վթարի պատճառով երգչի ավտոմեքենան այրվել էր, ինչի պատճառով վարորդից 10 մլն ռուբլի էին պահանջում:
РУСАРМИНФО-յի փոխանցմամբ՝ փաստաբան Եվգենի Սկրիպալևին ասել է, որ դատարանն անմեղ է ճանաչել հայ վարորդին և ազատել նրան պատասխանատվությունից: