Բաց մի թողեք. նշաններ, որոնք վկայում են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի մասին

Խոլեստերինի բավարար քանակն անհրաժեշտ է օրգանիզմի համակարգերի աշխատանքի համար: Այն պատասխանատու է օրգանիզմում մի շարք գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ որոշակի սեռական և վահանաձև գեղձի հորմոնների արտադրման համար:

Սակայն խոլեստերինի բարձր մակարդակն առողջության համար մի շարք ռիսկեր է պարունակում, ինչը նշանակում է, որ այն հարկավոր է վերահսկել:

Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ մարդիկ հաճախ են անուշադրության մատնում այս խնդիրը: Իրավիճակը վատացնում է նաև այն հանգամանքը, որ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում հստակ ախտանշաններ առկա չեն: Արդյունքում կարող են զարգանալ լուրջ խնդիրներ, այդ թվում՝ կապված լյարդի և սիրտ-անոթային համակարգի աշխատանքի հետ:

Կայքը ներկայացրել է մի քանի նշան, որոնք կարող են հուշել այն մասին, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է:

Կարդացեք նաև

  • Լյարդի և լեղապարկի հատվածում ցավի և ծանրության զգացում
  • չորություն բերանում, բերանի խոռոչի գունատություն, որը հաճախ ուղեկցվում է նաև տհաճ հոտով
  • ծանրություն որովայնում, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ, որոնք սրվում են՝ հատկապես յուղոտ մթերք օգտագործելուց հետո
  • մեծ քանակով գազերի առկայություն, որովայնում տհաճ զգացողություն սննդի ընդունումից հետո
  • հակվածություն փորկապության
  • որոշակի մթերք յուրացնելու անկարողություն
  • մաշկային ցան և քոր
  • գլխացավ և միգրեն
  • գլխապտույտ
  • վերջույթների այտուցվածություն և թմրում
  • տեսողության հետ կապված խնդիրներ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս