Բաժիններ՝

«Զիդանը դեմ էր Նեյմարի՝«Ռեալ» տեղափոխմանը». SporTV

«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր  մարզիչ Զինեդին Զիդանը չէր համաձայնում, որպեսզի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը տեղափոխվեր մադրիդյան ակումբ՝  հավատացնելով, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստն ու  Մարսելոն չեն կարողանա միասին խաղալ: Այս մասին հայտարարել է բրազիլացի լրագրող Անդրե Ռեսկեն` հղում տալով Զիդանին մոտ գտնվող աղբյուրին:

«Այսօր ես ընկերոջիցս Զիդանի մասին նորություններ ստացա: Զիդանը մադրիդյան ակումբը լքելուց մի քանի օր առաջ ճաշել էր նրա հետ:

Նրանց հանդիպման ժամանակ Զիդանը կիսվել է  իր կարծիքով Նեյմարի հավանական տեղափոխության մասին: Նա կարծում է, որ Մարսելոն և  Նեյմարը չեն կարող միասին խաղալ, քանի որ զբաղեցնում են դաշտի նույն հատվածը: Հետևաբար՝ նա չէր ցանկանում, որ Նեյմարի տեղափոխությունը տեղի ունենա»,- նշել է Ռեսկեն  SporTV-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել էր, որ չի պատրաստվում գնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:

«ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ կապված անընդհատ եկող հաղորդագրությունների ֆոնին՝ «Ռեալը» ցանկանում է պարզաբանել, որ մենք մտադիր չենք որևէ առաջարկ անել խաղացողի համար:

Երկու ակումբները հիանալի հարաբերություններ ունեն: Եթե «Ռեալը» մտադիր լինի ձեռք բերել ՊՍԺ-ի խաղացողի, ապա մենք առաջին հերթին՝ ակումբին կտեղեկացնենք դրա մասին»,- ասված է մադրիդյան ակումբի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ արդեն երկրորդ տրանսֆերային պատուհանն է, որ քննարկվում է, թե Նեյմարը տեղափոխվելու է մադրիդյան ակումբ: Խոսակցություններն ավելի ակտիվացան այն բանից հետո, երբ Կրիշտիանու Ռոնալդուն հեռացավ ակումբից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս