 
                        Միշել Օբաման Բեյոնսեի համերգին զվարճանալիս
 
                                    ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման դստեր հետ մասնակցել է երգչուհի Բեյոնսեի ու Ջեյ Զիի փարիզյան համերգին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ Միշել Օբամայի կողքին է եղել Բեյոնսեի մայրը՝ Թինա Նոուլզը: Նրանք գտնվել են VIP գոտում:
Լուսանկարներից պարզ է դառնում, որ նրանք լավ ժամանակ են անցկացրել: Նախկին առաջին տիկնոջը նույնիսկ լուսանկարել են ակտիվ պարային շարժումներ անելիս:


 


 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        