5 մթերք, որոնք կարելի է պահպանել մի քանի տարի
Gogetnews.info-ն գրում է, որ գոյություն ունի մի խումբ մթերք, որոնք կարելի է պահել մի քանի տարի և չանհանգստանալ, որ դրանք կարող են փչանալ։
Այդ մթերքների ցանկում առաջինը մեղրն է։ Այն մեծ քանակով շաքար և նվազագույն քանակով ջուր է պարունակում, ինչը վատ միջավայր է բակտերիաների բազմացման համար։
Սոյայի սոուսը կարել է պահպանել մի քանի տարի։ Այդ դեպքում կարևոր է ճշտել, թե երբ է այն բացվել։
Քացախը ևս կարելի է երկար պահել. թթվային միջավայրում բակտերիաները բազմանալու շանսեր չունեն։
Բավական երկար կարելի է պահպանել նաև սպիտակ բրինձը՝ պահպանելով որոշակի կանոններ։
Դառը շոկոլադը ևս այս մթերքների շարքին է դասվում, չնայած երկար ժամանակ պահելու արդյունքում այն կարող է կորցնել արտաքին տեսքը։ Միայն թե կարևոր է այն պահել նույն ջերմաստիճանի պայմաններում։
Աղն ու շաքարը ևս կարելի է երկար պահել. միայն թե հարկավոր է դրանք հեռու պահել խոնավությունից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը