Բաժիններ՝

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը

Հուլիսի 16-ին` ժամը 22:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ 4 ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և կախվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ.) ավտոմեքենան Դիլիջանի ոլորաններում (4-րդ ոլորան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը, վարորդը՝ Գ. Գ.-ը և ուղևորը՝ Կ. Խ.-ը տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատ: Փրկարարները հոսանքազրկել ավտոմքենան և փակել գազի բալոնի փականը:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս