Բաժիններ՝

Թրամփը թագուհու հետ հանդիպմանը 3 անգամ խախտել է կանոնները

Բրիտանացիները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են Էլիզաբեթ 2-րդ թագուհու նկատմամբ անհարգալից վարք դրսևորելու համար: Բանն այն է, որ ԱՄՆ նախագահը Միացյալ թագավորության միապետ Էլիզաբեթ 2-րդի հետ առաջին հանդիպման ժամանակ միանգամից 3 սխալ է թույլ տվել՝ խախտելով թագավորական կանոնակարգը: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Նախ ԱՄՆ նախագահը 12-15 րոպե ուշացրել է հանդիպումից, ինչը դուր չի եկել նախագահի ուշացումը:

Այնուհետև, ժամանելով Վինձորյան պալատ, Թրամփը հրաժարվել է գլուխ խոնարհելով ողջունել թագուհուն. փոխարենը նա սեղմել է թագուհու ձեռքը:

Իսկ երրորդ սխալը Թրամփը թույլ է տվել թագուհու հետ պալատի այգում զբոսնելիս: Ըստ կանոնակարգի՝ թագուհու հետ հանդիպման ժամանակ չի կարելի նրան մեջքով կանգնել՝ առավել ևս նրանից առաջ անցնել: Իսկ տարածված կադրերից երևում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջ է ընկել թագուհուց ու մեջքով կանգնել նրան:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս