Արցախի ԱԳՆ-ն դրական է գնահատում հանդիպումը

Արցախի արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատում Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ինչպես տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին ասվում է Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ:

«Դրական ենք գնահատում հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ճանաչողական հանդիպումը։ Այն կարևոր է խորհրդակցությունների շարունակականությունը պահպանելու և լիարժեք ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու տեսանկյունից»։

Տեսանյութեր

Լրահոս