Հայաստանը կուսումնասիրի Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը հանելու մասին տեղեկությունը. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ադրբեջանական կայքերից մեկի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց. «Եթե տեղեկատվությունը հաստատվի, Հայաստանի համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով»: Նա հավելեց նաև, որ ադրբեջանակն կողմի տարաբնույթ հայտարարություններին այդքան էլ լուրջ չի վերաբերվում:
«Интерфакс-Азербайджан»-ն ավելի վաղ գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: