Սերգեյ Պենկինին կողոպտել են Մոսկվայի կենտրոնում նստարանի վրա քնած ժամանակ
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/1330837273.thumb_.jpg)
ИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ռուս էստրադային երգիչ Սերգեյ Պենկինին կողոպտել են Մոսկվայի կենտրոնում, երբ նա քնած է եղել դրսի նստարաններից մեկի վրա:
Երգիչը պատմել է, որ երեկոն անցկացրել է Մոսկվայի կենտրոնում գտնվող ժամանցի վայրերից մեկում, հետո դուրս է եկել փողոց ու քնել է սրճարանի մոտ գտնվող նստարաններից մեկի վրա։ Արթնանանալով՝ նա հայտնաբերել է, որ կորել է ոսկյա շղթան, մատանին, Saint Honore ձեռքի ժամացույցն ու iPhone X հեռախոսը։