Բաժիններ՝

Նադալը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնում

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ոչ մեծ դժվարությամբ հաղթահարեց Ուիմբլդոնի առաջին փուլի արգելքը:

Աշխարհի երկրորդ ռակետ Նադալի մրցակիցը աշխարհի ամենահին մրցաշարի մեկնարկային տուրում Իսրայելի ներկայացուցիչ Սելա Դուդինն էր: 1 ժամ 50 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 6:3, 6:3, 6:2 հաշվով:

Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ի և կավարտվի հուլիսի 15-ին: Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս