 
                        Մունդիալի Բրազիլիա-Սերբիա հանդիպումը դիտել է ռեկորդային թվով հեռուստադիտող Բրազիլիայում
 
                                    Ֆուտբոլի աշխարհի առաջնության Բրազիլիա-Սերբիա հանդիպումը ռեկորդ է սահմանել:
Այս մասին հայտնում է FIFA-ի մամուլի ծառայությունը: Բրազիլիա-Սերբիա հանդիպումը ռեկորդ է սահմանել բրազիլական Globo հեռուստաընկերության հեռարձակմամբ` քանի որ խաղին հետևել է վերջին 12 տարվա համար ռեկորդային թվով ֆուտբոլասերներ: Հանդիպմանն ընդհանուր վիճակագրությամբ հետևել են 59,09 միլիոն մարդ: Սա ռեկորդային ցուցանիշ է աշխարհի առաջնությունների համար 2006 թվականից ի վեր:
Մունդիալ-2018-ի խմբային փուլի Բրազիլիա-Սերբիա հանդիպումը կայացավ Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում, որտեղ Բրազիլիան 2:0 հաշվով հաղթեց Սերբիային:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        