Բաժիններ՝

Ոստիկանությունը մայիս ամսին ծախսել է 71 մլն դրամ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նոր պաշտոնը ստանձնելուց հետո նույն` մայիս ամսին, մի շարք գնումների պայմանագրեր է կնքել համակարգի կարիքների համար: Խնդիրն այն է, որ ավելի քան 71 մլն դրամ ընդհանուր արժեքով ծառայությունները ձեռք են բերվել մեկ անձից կատարվող գնումների սկզբունքով, այսինքն` առանց մրցույթների:

Մասնավորապես` ոստիկանությունը փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայությունների դիմաց «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությանը վճարել է 8 մլն 350 հազար դրամ, «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությանը` 13.2 մլն դրամ, «ՖՎ & Գ» ընկերությանը` 13 մլն 411 հազար դրամ` ներքին ծառայողական ցանցի ծառայությունների, և անհատ Վարդան Ասատրյանին վճարել է 36.4 մլն դրամ` տեսաձայնային օպտիկական սարքերի վերանորոգման և պահպանման ծառայությունների համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս