Ալեքսիս Օհանյանը հրավիրվել է Հայաստան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/aleksis-ohanyan.jpg)
Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հրավիրվել է մասնակցելու Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Այս մասին «ԴիջիԹեք բիզնես ֆորում»-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:
«Մենք հրավիրել ենք Ալեքսիս Օհանյանին մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին և լինելու բանախոսներից մեկը: Քննարկվում են նաև Ալեքսիս Օհանյանի հետ համագործակցության հնարավորությունները»,- ասաց Ալեքսանդր Եսայանը: