![](/banners/BeFunky-design.jpg)
Մանվել Գրիգորյանի հայրական տնից գողություն է կատարվել
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/manvel-grigoryan-3.jpg)
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի Արշալույս գյուղում գտնվող հայրական տնից գողություն է կատարվել: Հունիսի 28-ին` ժամը 15:30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում, օգտվելով առանձնատանը մարդկանց բացակայությունից, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանի ճաղավանդակը եւ մուտք գործել Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել անկողինները, դարակները, իրերը:
Գողության դեպքի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: