Վարդավառի տոնին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքն ազատ կլինի
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/garni.jpg)
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը հուլիսի 8-ին հրավիրում է միասին նշելու Վարդավառի տոնը։ Այդ օրը ժամը 10։00-ից 18։00-ն արգելոց-թանգարանի մուտքն ազատ է լինելու։ Այցելուները հնարավորություն կունենան «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի մոտ մասնակցելու միմյանց վրա ջուր ցողելու տոնի ավանդական արարողությանը։