Բաժիններ՝

«Վախկոտը մեռնում է վրա հասնող յուրաքանչյուր վտանգի դեպքում»

Մեծագույն Վիլյամ Շեքսպիրի մեծագույն մտքերը

  • Լռությունը բոլորովին էլ անհոգի լինելու նշան չէ: Զնգում է միայն այն, ինչ դատարկ է ներսից:
  • Մեղրն այնքան քաղցր է, որ դառն է թվում: Համի ավելցուկը սպանում է այն:
  • Մենք մանրուքներից նյարդայնանում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ շատ ավելի լուրջ բան է անհանգստացնում իրականում:
  • Փոթորկի ժամանակ տրված երդումները խաղաղ եղանակին մոռացվում են:
  • Մայր բնությունն իմաստուն է, որդին է անուղեղ:
  • Որքան քիչ են բառերը, այնքան մեծ կշիռ ունեն:
  • Սերը փախչում է նրանցից, ովքեր ընկնում են նրա հետևից, իսկ նա, ով դրա կողքով է անցնում, սերն ինքն է ընկնում նրա վզին:
  • Հիմարությունն ու իմաստնությունը նույնքան հեշտ են ձեռք բերվում, որքան վարակիչ հիվանդությունները: Այդ պատճառով էլ ճիշտ ընտրիր ընկերներիդ:
  • Երջանկությունը բռնելու համար պետք է վազել կարողանաս:
  • Մարդկանց մեծ մասը հիմարությունն իմաստնությունից գերադասում է, քանի որ հիմարությունը ծիծաղեցնում է, իսկ իմաստնությունը՝ տխրեցնում:
  • Տղամարդիկ նման են ապրիլին, երբ նոր են հարաբերություններ կառուցում, և դեկտեմբերին, երբ ամուսնանում են:
  • Վայելքի հույսը նույնքան հաճելի է, որքան ինքը՝ վայելքը:
  • Ձեր թշնամիների համար նախատեսված վառարանը շատ ուժգին մի վառեք, այլապես ինքներդ կվառվեք այնտեղ:
  • Սուր խոսքի հաջողությունը ոչ այնքան՝ ասողի լեզվով է պայմանավորված, որքան՝ լսողի ականջով:
  • Ի՞նչ է նշանակում անունը. վարդը վարդի բույր ունի. ուզում ես՝ նրան վարդ անվանիր, ուզում ես՝ մի այլ բան:
  • Յուրաքանչյուր խելագարության մեջ իր տրամաբանությունը կա:
  • Սիրահարվել կարելի է գեղեցկությանը, սակայն սիրել՝ միայն հոգին:
  • Եթե ագռավը ցեխը քսի թևերին, ոչ ոք չի էլ նկատի, իսկ կարապը, չնայած ողջ ջանքերին, չի կարող մաքրել իր ճերմակ թևերի անգամ փոքր բիծը:
  • Սերը կարելի է սպանել մի հայացքով ու մի հայացքով էլ վերակենդանացնել:
  • Վախկոտը մեռնում է վրա հասնող յուրաքանչյուր վտանգի դեպքում: Խիզախը միայն մեկ անգամ է մեռնում:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս