Վարսակով բլիթներ՝ առանց ալյուրի և յուղի
Բլիթներ, որոնք չեն վնասի ձեր կազմվածքին: 100 գրամը 168.65 կիլոկալորիա է պարունակում: Fithacker.ru-ն ներկայացրել է բլիթների պատրաստման բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
- 250 գրամ վարսակի փաթիլներ
- 1 տոկոս յուղայնությամբ 300 մլ կեֆիր
- 2 խնձոր
- 1 ճաշի գդալ մեղր
- 2 ճաշի գդալ չամիչ
- դարչին՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Վարսակի փաթիլները խառնեք կեֆիրի հետ, ստացեք պինդ զանգված: 30 րոպե անց ավելացրեք խնձորը, չամիչը, մեղրը և դարչինը՝ ցանկության դեպքում: Թաց ձեռքերով փոքր բլիթներ պատրաստեք, դրեք տարայի մեջ՝ դրա վրա նախապես թուղթ դնելով:
Ջեռոցը տաքացրեք մինչև 200 աստիճան, թխեք 20-30 րոպե:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը