Մումբայում կործանվել է Հնդկաստանի նահանգներից մեկի կառավարության ինքնաթիռը
Հնդկաստանի Մումբայ քաղաքում հունիսի 28-ին կործանվել է երկրի Ութար Փրադեշի նահանգի կառավարությանը պատկանող King Air C90 ինքնաթիռը:
Այդ մասին հայտնել է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Նախնական տվյալների համաձայն՝ զոհվել է հինգ մարդ՝ երկու օդաչուները, երկու ուղեւոր ու եւս մեկ մարդ՝ ցամաքում: Ավիաաղետի վայրում հրդեհ է սկսվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: