ՊԵԿ-ում հանդիպում է եղել Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի ներկայացուցիչների հետ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը հունիսի 27-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի (INCB–International Narcotics Control Board) ներկայացուցիչների՝ Կոմիտեի անդամ Գալինա Գորչագինայիի և Կոնվենցիայի գնահատման բաժնի պետ Պոլ Ռաբբատիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կոմիտեի, ինչպես նաև հարևան երկրների մաքսային ծառայությունների և միջազգային կառույցների հետ համագործակցության ամրապնդման, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված նոր գործիքների ներդրման հարցեր: Անդրադարձ է եղել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և չարաշահման դեմ պայքարի, վերահսկողության, օրենսդրական և վարչական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:
Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի ներկայացուցիչները բարձր են գնահատել ոլորտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվող աշխատանքները: