Ֆրանցիսկոս պապն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 26-ին Առաքելական պալատում կայացած ունկնդրության ընթացքում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այդ մասին հայտնել է Rai News 24 նորությունների հեռուստաալիքը:
Նրանց առաջին հանդիպումն սկսվել է«ջերմ ձեռքսեղմումով» եւ անցել փակ դռների հետեւում քահանայապետի աշխատանքային գրադարանում: Զրույցը տեւել է 45 րոպե: Ֆրանսիայի ղեկավարին ուղեկցում է նրա տիկինը՝ Բրիժիտը, եւ երկրի մի խումբ հասարակական ու պետական գործիչներ:
Այցի ծրագրով նախատեսված են նաեւ Մակրոնի բանակցությունները Վատիկանի պետական քարտուղար (կառավարության ղեկավար) կարդինալ Պիետրո Պարոլինի եւ պապի «արտաքին գործերի նախարար» (պետությունների հետ հարաբերությունների քարտուղար) արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալլահերի հետ:
Օրվա երկրորդ կեսին Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում կայանալիք հանդիսավոր արարողությանը: Քաղաքական գործչին կշնորհվի բազիլիկայի պատվավոր կանոնիկոսի տիտղոսը եւ կհանձնվի Սուրբ Հովհաննեսի խաչ:
Սկսած միջին դարերից՝ այդ պարգեւը հանձնվում է Ֆրանսիայի թագավորներին ու նախագահներին: Այդ շքանշանն ստացած Մակրոնի նախորդների թվում են՝ նախագահներ դը Գոլը, Ժhսկար դ՛Էստենը, Շիրակը եւ Սարկոզին, նշում են մեկնաբանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: