Անգլիայում կարելի է մենատուն վարձակալել այն տան դիմաց, որտեղ ծնվել է Հարի Փոթերը
Անգլիայում այն մենատան սափականատերերը, որը գտնվում է Հարի Փոթերի մասին ֆիլմերում նկարահանված տան դիմաց, այն վարձակալության են տալիս բոլոր ցանկացողներին: Այդ մասին հայտնել է The Sun-ը:
Կախարդ Հարի Փոթերի ծննդյան մտացածին վայրը Գոդրիկի գոգավորությունն է, իրականում՝ միջնադարյան Լավենեմ գյուղը Սուֆոլքում: Այստեղ էլ գտնվում է այսպես կոչված դե Վեր տունը, որը հռչակվեց կինոյի շնորհիվ: Շենքի ճակատի ֆոնին լուսանկարվելու են գալիս երկրպագուներ ամբողջ աշխարհից:
Ըստ լուրերի՝ տան դուռն Անգլիայում հանրաճանաչությամբ երկրորդն է Լոնդոնի Դաունինգ սթրիթ, 10-ում վարչապետի պաշտոնական նստավայրի դռնից հետո: Դիմացի շենքը երեք հոգու համար կարելի է վարձակալել շաբաթական 410-ից մինչեւ 610 ֆունտ ստեռլինգով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: