Ավստրալացին լուսանկարել է ջրից դուրս նետված 20-տոննանոց կետին
Ավստրալիայի արեւելյան ափի մոտ տեսախցիկի վրա պատկերվել է 20-տոննանոց սապատավոր կետի ուղղաձիգ ցատկը:
Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Ցատկն արձանագրել է վայրի բնության լուսանկարիչ Ջոն Գուդրիջը կետերի դիտարկման ճամփորդության ժամանակ:
«Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ եւ շարունակվեց երկու վայրկյանից էլ պակաս»,- ասել է լուսանկարիչը: Չափահաս սապատավոր կետերն աճում են մինչեւ 18 մետր՝ հասնելով 50 տոննա քաշի: