ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիրի քաղաքապետ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակելու Դավիթ Խուդաթյանին:
Խուդաթյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային կառույցի ղեկավարն է, ՔՊ քաղաքական խորհրդի անդամ: 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Խուդաթյանը եղել է Արմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրատարածքի «Ելք» խմբակցության ռեյտինգային ցուցակում՝ ստանալով 789 ձայն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: