Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել Արտակ Պողոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Արտակ Պողոսյանը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղեկալի պաշտոնը: Նախկինում նա ղեկավարել է Երևան քաղաքի Կենտրոնական բաժինը»,- ասաց Ահարոնյանը:

Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս