Բաժիններ՝

Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել. հարուցվել է քրեական գործ

2018թ. հունիսի 11-ին Սյունիքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության
Սյունիքի մարիզային վարչության Սիսիանի բաժին է ուղարկվել ՀՀ վարչապետին և
ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված քաղաքացու դիմումն այն մասին, որ Նորավան
բնակավայրի վարչական ղեկավար Ս. Պ.-ն 2013-2017թթ. ընթացքում կատարել է
յուրացումներ:

Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դեռևս
2009թ քննված քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված և 2009թ.
հոկտեմբերին քրեական մի գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ Սյունիքի
մարզի Նորավան համայնքին վերադարձվել է այդ քրեական գործով իրեղեն
ապացույց ճանաչված Ф-12, Ф-16, Ф-32 և Ф-42 չափերի ընդհանուր 1721,2 մետր
խողովակներ:

Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռքք բերվել այն մասին, որ
Նորավան համայնքի ղեկավար Ս. Պ.-ն 2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին
պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացրել է իրեն վստահված, համայնքի գույք
հանդիսացող առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 5 մլն. 600 հազ. ՀՀ դրամ արժեքով
վերոնշյալ խողովակները:

Նկատի ուեննալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են
հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սիսիանի
բաժնում հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին
կետով հարուցվել է քրեական գործը և ուղարկվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային
քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս