«Առայսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք»
ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՆՔ. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից:
Այդ պահից առայսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մեկը 2011թ. սեպտեմբերի 12 -ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը՝ 2016թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 1-ը ապրիլյան գործողություններին հաջորդած ժամանակաընթացքում: Նույն ժամանակահատվածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ»:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՆՔ.-Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել…
Gepostet von Սենոր Հասրաթյան am Donnerstag, 21. Juni 2018