Լոնդոնում երկաթուղային կայարան են տարհանել ռումբի մասին հաղորդումից հետո
Լոնդոնի ոստիկանությունը կասկածելի մի տղամարդու պատճառով, որի մոտ, ենթադրաբար, ռումբ է գտնվում, մարդկանց տարհանել է Չարինգ-կրոսս կայարանից: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Ներկայում մենք Չարինգ-կրոսս կայարանում միջադեպ ունենք՝ կապված մի տղամարդու հետ, ով պնդում է, որ իր մոտ ռումբ կա: Կայարանը տարհանված է որպես նախազգուշական միջոց»,- ասված է հաղորդագրության մեջ: Այս պահին տղամարդը ձերբակալված է, կայարանը շուտով կբացվի եւ կվերսկսի աշխատանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: