Բաժիններ՝

Մելանյա Թրամփը միգրանտ երեխաների մոտ է մեկնել «Ինձ համար միևնույն է» մակագրությամբ բաճկոնով

ԱՄՆ-ի նանխագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, խիստ քնադատության է ենթարկվել այն բաճկոնի ընտրության համար, որով նա Տեխաս է մեկնել՝ այցելելու այն կենտրոն, որտեղ պահվում են անօրինական միգրանտների երեխաները: Բաճկոնի թիկունքին մեծ տառերով գրված էր «Ինձ համար իրոք միեւնույն է, իսկ ձե՞զ համար» (“I really don՚t care do u?”), տեղեկացնում է BBC-ին: Առաջին տիկնոջ, որը մինչեւ Թրամփի հետ ամուսնանալն զբաղվել է մոդելային գործարարությամբ, մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հագուստի ընտրության հարցում որեւէ ծածուկ իմաստ չի եղել: Բայց Zara ֆիրմայի 39 դոլար արժողությամբ բաճկոնը բուռն վրդովմունք 1 առաջացրել սոցցանցերում: Դոնալդ Թրամփն ինքն ավելի ուշ Twitter-ում գրել է, որ բաճկոնի վրայի ուղերձը «վերաբերում է զանգվածային լրատվամիջոցներին, որոնք ստահոդ նորություններ են հրապարակում»:

Սակայն Twitter-ի հազարավոր օգտատերեր անմիջապես սկսել են քննադատել Մելանյա Թրամփին եւ նրա ոչ այնքան քողարկված ուղերձը:

«Մելանյան, որը մեկնել է սահման «Ինձ համար միեւնույն է» մակագրությամբ բաճկոնով, դա, թերեւս, իրականությունից ամենակտրված արարքն է Մարիա Անտուանետայի ժամանակներից ի վեր»,- երել է օգտատերերից մեկը: Մելանյա Թրամփի բաճկոնի մակագրությունը կարող է նսեմացնել նրա բուն այցը Մեքսիկայի հետ սահման:

Հունիսի 21-ին Մելանյա Թրամփը Տեխասում այցելել է այն կենտրոն, որտեղ հիմնականում պահվում են անչափահաս միգրանտները, որոնք երկիր են ժամանել անօրինականորեն եւ առանց ծնողների, թեեւ այնտեղ կան նաեւ մի քանի երեխաներ, որոնց սահմանին զատել են ծնողներից:

Մելանյան հայտարարել է որ կցանկանար  օգնել ընտանիքների վերամիավորման գործում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս