Բաժիններ՝

Ղազախստանի Սենատի խոսնակը կարծում է, որ Նազարբաևը չի մասնակցի 2020 թվականի ընտրություններին

Ղազախստանի խորհրդարանի Սենատի խոսնակ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը կարծում է, որ երկրի գործող ղեկավար Նորսուլթան Նազարբաեւը չի մասնակցի 2020 թվականի նախագահական ընտրություններին։

«Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ նախագահ Նազարբաեւն իր թեկնածությունը կառաջադրի 2020 թվականի նախագահական ընտրություններում, որովհետեւ նա շատ իմաստուն մարդ է, բացարձակապես ռացիոնալ, եւ ես կարծում եմ, որ 2020 թվականին մենք նախագահական ընտրություններ կունենանք այլ թեկնածուներով»,- ասել է Տոկաեւը BBC ծրագրի եթերում: Ընդսմին Տոկաեւն ընդգծել է, որ դա իր «անձնական կարծիքն է»:

«Սա իմ անձնական կարծիքն է: Իհարկե, դա նրա իրավունքն է՝ առաջադրվել կամ չառաջադրվել, բայց ես չեմ հավատում, որ նա կմասնակցի»,- նշել է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը: Բացի այդ, Սենատի նախագահի խոսքով, «նույնիսկ եթե նախագահ Նազարբաեւը երկրի նախագահ չդառնա 2020 թվականից հետո, նա հսկայական ազդեցություն կունենա քաղաքականության վրա, լինի դա արտաքին, թե ներքին քաղաքականություն», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս